շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. Ոստիկանության պարզաբանումը

Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. Ոստիկանության պարզաբանումը

Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։ 

Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածվավ աղմկահարույց տեսանյութին:

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։

 

 

 

  • Կիսվել: