կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին: Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, գրում է 1lurer.am-ը: 

  • Կիսվել: