երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանական դատարանում այսօր անցկացվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը պարզաբանել է նրա իրավունքները, հստակեցվել են նրա անձնական տվյալները։
 
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Գագիկ Ոսկանյանի անձնական անկետայում նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ, ունի միջնակարգ կրթություն, գրանցված է Երևան քաղաքի Դավթաշենի 17-րդ թաղամասում։
 
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
 
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

  • Կիսվել: