չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը չունի որևէ միջազգային իրավական հիմք։

«Միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող:  Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է»,-նշեց Անդրեասյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։

  • Կիսվել: