հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից

9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի խափանման միջոց կալանվորումը փոխվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Արկադի Գևորգյանը։

 

«Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ ասում էինք ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս, միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել, իսկ մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել»,- ասել է փաստաբանը։

  • Կիսվել: