կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել իշխանություններին լուրջ բանակցություններ սկսել երիտասարդական կազմակերպությունների և արհմիությունների հետ՝ կյանքի թանկացման դեմ զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց, տարբեր գնահատականներով, մասնակցել է 550 հազարից մինչև 800 հազար մարդ, հայտնում է Le Monde-ը։

«Այժմ պետական մարմինները պետք է սկսեն լուրջ բանակցություններ երիտասարդական կազմակերպությունների և արհմիութենական միավորումների հետ այն հարցերի շուրջ, որոնք պայմանավորել են ցույցերի այսպիսի լայնածավալ լինելը», — հայտարարել է Օլանդը։

Նա նաև կոչ է արել կառավարությանը համախմբել քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են միասին հանդես գալ բռնության դեմ և մշակել հասարակական կարգի պահպանման հարցերով ընդհանուր լուծումներ։ Այս հայտարարությունը հնչել է Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում տեղի ունեցած ավերումների հաջորդ օրը։

Բացի այդ, նախկին նախագահը հայտարարել է, որ բյուջեի քննարկումն այժմ պետք է կենտրոնանա երկրի համար առավել կարևոր հարցերի վրա։ Ներկայումս Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է բյուջեի նախագծի եկամտային մասը։

  • Կիսվել: