Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ. 15 մարդ մահшցել է
Հնդկաստանի Գվալիոր քաղաքում երեկ երեկոյան Բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ. 15 մարդ մահացել է, ևս 27-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Նախնական տվյալներով՝ վարորդը տեխնիկական անսարքության պատճառով չի կարողացել կառավարել մեքենան։
Միջադեպը տեղի է ունեցել Գվալիորի Շիտալա Մատա տաճարի մոտ, որտեղ հավաքվել էր հավատացյալների բազմություն։ Բրինձ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել մարդկանց մեջ։
Ծանր վնասվածքներ ստացած հինգ ուխտավոր հոսպիտալացվել է, իսկ մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։



