կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
 Իրանը մշակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են ԱՄՆ-ի տարածք հասնել.Նեթանյահու

Իրանը մշակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են ԱՄՆ-ի տարածք հասնել.Նեթանյահու

Իրանը մշակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք, և մտադիր է դրանք զինել միջուկային մարտագլխիկներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրանցիները մշակում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ՝ ԱՄՆ-ին հասնելու համար, և ցանկանում են այդ հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով։ ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաք կհայտնվի պատանդի կարգավիճակում», — հայտարարել է Նեթանյահուն։

Ըստ նրա, իրանական հրթիռային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների համար։

Իսրայելի վարչապետը պնդում է, որ Թեհրանը ձգտում է ձեռք բերել ամերիկյան քաղաքներին միջուկային զենքով սպառնալու հնարավորություն և այդ սպառնալիքն օգտագործել Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ «այս սպառնալիքին դիմակայելու միակ միջոց» է համարում «ներկայիս իրանական ռեժիմի վերացումը»։

Թեհրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը և պնդում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

  • Կիսվել: