ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիների կողմից առևանգված երկու զինծառայողների հարազատներն ահազանգել են ՄԻՊ գրասենյակ՝ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար

Ադրբեջանցիների կողմից առևանգված երկու զինծառայողների հարազատներն ահազանգել են ՄԻՊ գրասենյակ՝ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

՛՛Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՛՛,-ասված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: