երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը վերափոխվել է կանանց տեղամասի. Նոր գույք է գնվել

«Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը վերափոխվել է կանանց տեղամասի. Նոր գույք է գնվել

«Աբովյան» ՔԿՀ-ի կարիքների համար գույքի (գրասեղան, գրապահարան, գրատախտակ, զգեստապահարան, համակարգիչ, կողապահարան և մանկական մահճակալ), ձեռքբերման համար կնքվել են գնման պայմանագրեր, ընդհանուր գումարը՝ 4 մլն 365 հազար դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի ընթացքում վերանորոգվել է «Աբովյան» ՔԿՀ-ում  դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը, այն վերափոխվել է կանանց տեղամասի։

Նշված շինությունները գտնվում են բոլոր դիտորդական և հասարակական  կազմակերպությունների անմիջական ուշադրության  կենտրոնում և հանդիսանում են քրեակատարողական հիմնարկի բարեկարգման աշխատանքների շարունակական բաղադրիչ։

«Աբովյան» ՔԿՀ-ում  դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը կանանց տեղամասի վերափոխելու աշխատանքների իրականացման կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր գույք՝ վերանորոգված տեղամասերը կահավորելու նպատակով։

  • Կիսվել: