շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱԾ-ն 2023-ին բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան

ԱԱԾ-ն 2023-ին բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան

2023 թվականի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել է երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «ՊԵԿ-ի հետ համատեղ բացահայտել ենք տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 3,9 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։

Բացահայտվել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս»։

Աբազյանը նաև հայտնեց, որ 2023 թ․ ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 16 խոշոր դեպք։

Նրա խոսքով՝ բացահայտվել է նաև 204 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնք առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի ու իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացմանը։

Բացի այդ՝ կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։

ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ 2023 թ․ ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը. «Մինչև 2023 թ․ տարեվերջ մասնակցել ու դրական գնահատական է ստացել ծառայողների շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով։

Որոշում է կայացվել ՀՀ սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ֆունցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմաների բարելավման հնարավորություն»:

  • Կիսվել: