ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱԾ-ի տնօրենը երեկ մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել շուրջ 80-ից ավելի գերիների, անհայտ կործաների գործով հետաքրքրվող մարդկանց հետ. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԱԾ-ի տնօրենը երեկ մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել շուրջ 80-ից ավելի գերիների, անհայտ կործաների գործով հետաքրքրվող մարդկանց հետ. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը փետրվարի 27-ին մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների գործով հետաքրքրվող 80-ից ավելի մարդկանց հետ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց՝ ԱԱԾ տնօրենը, չնայած իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին ու ցանկացած հարցի ուղիղ պատասխանում է։
Թովմասյանի մեկ այլ հարցին, թե ի՞նչ է անում ԱԱԾ-ն ու ի՞նչ արդյունքներ կան հայ գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքներից, Սիմոնյանը հակադարձեց.
 
«Ձեր հարցը բացասական ենթատեքստ ուներ։ Երբ կգա ժամանակը, որ հրապարակային կամ այլ ֆորմատով զեկույց կունենանք, դուք վստահ եղեք, որ այդ զեկույցը կլինի»,– ասաց Սիմոնյանը:
Թովմասյանի այն դիտարկմանը, որ նախորդ տարի հանձնաժողովն ընդամենը 1 նիստ է անցկացրել, ԱԱԾ փոխտնօրենը հակադարձեց, ասելով, որ դրանք 3–ն են եղել։ Սիմոնյանն ընդգծեց, որ ինքը չի կարող հաշվետվություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, իսկ եթե պատգամավորին մանրամասներն են հետաքրքրում, որոնք գաղտնի չեն, ապա կարող է գրավոր դիմել ԱԱԾ։

  • Կիսվել: