երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
59-ամյա Լյուդմիլան Ղազախստանում ֆինանսական բուրգ էր ստեղծել. Նրան գտել են ՀԱԹ թաղամասերից շինություններից մեկում

59-ամյա Լյուդմիլան Ղազախստանում ֆինանսական բուրգ էր ստեղծել. Նրան գտել են ՀԱԹ թաղամասերից շինություններից մեկում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին ՀԱԹ Բ-2 թաղամասի շինություններից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 59-ամյա Լյուդմիլա Տ.-ն: 

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. մայիսի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: