ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
57-ամյա շենաթաղցին տանն ապօրինի թմրանյութ է պատրաստել և օգտագործել

57-ամյա շենաթաղցին տանն ապօրինի թմրանյութ է պատրաստել և օգտագործել

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:

Մարտի 22-ին նրա տանը, տնամերձ հողամասում և կից շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածներով չորս փաթեթ՝ ընդհանուր 58 գրամից ավելի քաշով:

Ըստ 57-ամյա տղամարդու՝ հայտնաբերված մարիխուանան պատրաստել էր իր տնամերձ հողամասում աճեցրած կանեփի թփերից:
Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: