ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանչման պահանջով

«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանչման պահանջով

«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանչման գործընթաց նախաձեռնելու հարցով։

Շարժման անդմաները ԱԺ շենքի մոտ են հավաքվել՝ նամակ-պահանջագիր հանձնելով խորհրդարանին։ «5165» շաևժման ղեկավար Կարին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Դիմում եմ մեր խորհրդարանին և իշխանությանը և ասում՝ եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե՝ եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի, և եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չէնք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,- ասաց Կարին Տոնոյանը։

  • Կիսվել: