երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի մենեջերն է, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 33-ամյա ամուսինը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: