կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
32-ամյա երիտասարդը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով առողջությանը՝ տիրացել էր համակարգչային տեղեկավությանը

32-ամյա երիտասարդը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով առողջությանը՝ տիրացել էր համակարգչային տեղեկավությանը

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին, ժամը 21.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Հայկ Ք.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: