ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
30-ամյա կինը քաղաքացու բանկային քարտից հափշտակել  է 462 000 դրամ

30-ամյա կինը քաղաքացու բանկային քարտից հափշտակել է 462 000 դրամ

Ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ իր բանկային քարտից անհայտ պայմաններում ելք է արվել  462 000 դրամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Դիմումի քննարկման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 25-ին քաղաքացու բանկային քարտից մի կայքի հաշվեհամարին փոխանցելու միջոցով նշված գումարը հափշտակել է երևանցի 30-ամյա մի կին:

Մարտի 24-ին նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: