ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին». ԲԴԽ մամուլի խոսնակ

«3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին». ԲԴԽ մամուլի խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին» վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մամուլում վերջին օրերին հերթական ստերի չափաբաժինն է տարածվում` կապված Սահմանադրական դատարանի թեկնածու ընտրելու հետ: Քանի որ թեկնածուին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, մամուլի մեր որոշ գործընկերներ այդ ողջ գործընթացը դարձյալ սկսել են կապել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Պարոն Անդրեասյանին խնդրեցի պարզաբանել հետևյալ հարցերը:

1. Ունե՞ք Ձեր նախընտրելի թեկնածուն սահմանադրական դատարանի թափուր տեղի համար:

Պատասխան. «Ոչ չունեմ ու ընդհանրապես չեմ միջամտում այդ ընտրությանը»։

2. Մամուլն ասում է, որ Ձեր թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է:

Պատասխան. «Մինչ այդ էլ նույն մամուլը ասում էր, որ Դավիթ Խաչատուրյանն իմ անձնական թշնամին է: Ե՛վ այս, և’ նախորդ ստերն ուղղակի տրամադրություն են բարձրացնում իրենց իրարամերժ ու անտրաբանական շղթայով»։

3. Դուք եք ըստ մամուլի կազմակերպել ընդհանուր ժողովը կառավարության դահլիճում անելը, որ ճնշեք դատավորներին և նրանք քվեարկեն Ձեր ուզած թեկնածուի օգտին: Այդպե՞ս է:

Պատասխան. «Մեր ունեցած դահլիճը փոքր է և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր:

Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»:

  • Կիսվել: