կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները Կիևյան կամրջի մոտ փորձել են զենք թաքցնել

29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները Կիևյան կամրջի մոտ փորձել են զենք թաքցնել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբից օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցում մի քաղաքացի փորձել է զենք թաքցնել կամրջի ծայրամասում:

Պարեկները, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, նախաքննական մարմին են ներկայացրել 29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդների:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: