ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2150 քրեական գործ քննվել կամ քննվում է արցախյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործության դեպքերով՝ հիմնավորվել են հանցավոր դրսևորումներ. Դավթյան

2150 քրեական գործ քննվել կամ քննվում է արցախյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործության դեպքերով՝ հիմնավորվել են հանցավոր դրսևորումներ. Դավթյան

Հանրապետության նախաքննական մարմիններում քննվել կամ քննվում է արցախյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործության դեպքերի առթիվ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ներկայացնելով տարեկան հաղորդումը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ դրանց լրիվություն, օբյեկտիվություն ապահովելու, պատերազմի ողբերագական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակվում են իրականացվել հսկայական քննչական միջոցառումներ:

«Կատարված քննության արդյունքներով արդեն իսկ հիմնավորվել են հանցավոր դրսևորումներ, որոնք վերաբերում են՝ զորահավաքային, զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումներին, պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված  զինծառայողների ՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերին, այդ թվում՝ կաշառքի միջոցով:

Բացահայտվել և հիմնավորվել են զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու կամ դրական դիմակայելու, կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքերին, հիմնավորվել են նաև պետական դավաճանության դեպքեր»,- ասաց նա:

  • Կիսվել: