2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանում 2023 թվականին գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով, սակայն 2022 թվականի համեմատ աճ չի գրանցվել։ «Բայց բացահայտումների մակարդակի անկումը 2022 թվականի համեմատ կազմել է 17,5 տոկոս»,- միաժամանակ խոստովանեց Վարդապետյանը։