շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2021-ին ՔԿ վարույթում քննվել է 41883 քրգործ. ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել է կոմիտեի աշխատանքը

2021-ին ՔԿ վարույթում քննվել է 41883 քրգործ. ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել է կոմիտեի աշխատանքը

Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել է 2021-ի աշխատանքը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ այս տարվա նախատեսվող բոլոր ծրագրերը պատշաճ իրագործելու համար՝ հիմքում ունենալով կոմիտեի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Անցած տարի Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրեական գործ, 2020-ին՝ 32483 քրեական գործ, աճը կազմել է 28.9%, նախապատրաստվել է 6293 նյութ, նախորդ տարի՝ 4992-ը: Նախորդ տարի ընթացք է տրվել 36025 քրեական գործի՝ 2020-ի 25045-ի դիմաց, աճը 43.8% է: Քրեական գործերի մնացորդը տարեվերջին կազմել է 5858 քրեական գործ՝ նախորդ տարվա 7438-ի համեմատ, 1580-ով պակաս:

2021-ին ընթացքը լուծված քրեական գործերի թիվը 3542-ով գերազանցել է 2020-ի ամբողջ վարույթը և 3065 գործով՝ 2019-ի վարույթը:

Դատարան է ուղարկվել 4729 քրեական գործ, որը 31.3%-ով ավելի է անցած տարվա ցուցանիշից: 

  • Կիսվել: