կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում. «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին բախվել են Chevrolet-ն ու Reno-ն

Երևանում. «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին բախվել են Chevrolet-ն ու Reno-ն

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միրզոյանի կողմից նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։

Այդ օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, Սարալանջի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի մոտ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Կարապետյանի վարած Chevrolet մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Ռոմիկ Խաչատրյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Ռ. Խաչատրյանը։

  • Կիսվել: