ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2018 թվականից այս կողմ իրավապահ համակարգը նայում է ոչ թե գործի բովանդակությանը, այլ՝ թե ով է անցնում տվյալ գործով. Էրիկ Ալեքսանյան

2018 թվականից այս կողմ իրավապահ համակարգը նայում է ոչ թե գործի բովանդակությանը, այլ՝ թե ով է անցնում տվյալ գործով. Էրիկ Ալեքսանյան

Կյանքը ցույց տվեց, որ 2018 թվականից այս կողմ բոլոր այն քրեական գործերով, որոնցով անցնում են նախկին իշխանությունների ժամանակ այս կամ այն պաշտոնը զբաղեցրած անձինք, իրավապահ համակարգը նայում է նրանց ոչ թե գործի բովանդակությանը, այլ՝ թե այդ գործով ով է անցնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։

«Այս պարագայում Աղվան Հովսեփյանը բացառություն չէ։ Այս գործի շրջանակում վարույթն իրականացնող մարմինը և քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը նայել են տվյալ գործով ոչ թե բովանդակությանը, այլ՝ թե այս քրեական գործն ում վերաբերյալ է քննվում», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։

  • Կիսվել: