կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից (լուսանկար)

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից (լուսանկար)

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։  Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։ ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը, և ազատազրկումից երկու ամիս անց փաստաբանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։

 

  • Կիսվել: