հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զուտ Նիկոլին գովերգելու հետևանքով ԱԺ հասած մի ուսապարկ փորձել է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին. Սևան Աղաջանյան

Զուտ Նիկոլին գովերգելու հետևանքով ԱԺ հասած մի ուսապարկ փորձել է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին. Սևան Աղաջանյան

Զուտ նիկոլին գովերգելու հետևանքով Ազգային Ժողով հասած մի ուսապարկ այսօր կրկին փորձել է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, Քոչարյանի կառավարման տարիների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը:

՛՛Իսկ այդ հերթական շարքային ուսապարկը Ալեքսանյան Վահագնն է, ում արժե հիշեցնել Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ակտիվիստ աշխատած տարիները, երբ երկու քոռ կոպեկի դիմաց պատվերով ստեր էր հորինում տարբեր քաղաքական գործիչների մասին։

Սույն ուսապարկին ստիպված եմ պատմության ճիշտ դասեր տալ, քանի որ նա Քոչարյանի նախագահության տարիներին մանուկ երեխա է եղել ու այսօր խոսում է այն, ինչ իրեն սովորեցրել են իր քաղաքական բազմաբովանդակ հայրիկները։

Եւ այսպես, դաս առաջին, հայոց նորագույն պատմություն, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ։

1. Այդ տարիներին չի եղել ոչ մի ռազմական հակամարտություն թշնամու հետ։
2. Այդ տարիներին Հայաստանը բանակցել է թշնամու հետ հաղթողի դիրքից։
3. Այդ տարիներին Հայաստանի տնտեսությունը աճել է 5 անգամ, իսկ պետական բյուջեն 8 անգամ։

Փոքրիկ պատմական ակնարկ այն քաղաքական ուսապարկերին, ում շուրթերին դեռ չի չորացել մայրական կաթը։

Սրանք այն տեսակն են, որ պատրաստ են անգամ իրենց սեփական մայրերին վաճառքի հանել մի աման ճաշի դիմաց։

Սրանք այն տեսակն են, որ երեխաներին մի կտոր հաց տանելու անվան տակ պատրաստ են ամենաստոր ու ճղճիմ քայլերի։ Այդ հացը, ձեզ հրամայողների լեզվով ասած, հարամ է։

Հ.Գ.
Մի մոռացեք, որ դուք այլևս անձեռնմխելի չեք ու Երևանն էլ փոքր քաղաք է, անգամ ձեզ նման խավարասերների համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: