կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Զրոյական կամ չնչին նշանակություն ունեցող պաշտոնյաներին մեկը մյուսին փոխարինելով, ոչինչ չի փոխվի․ Տոնոյան

Զրոյական կամ չնչին նշանակություն ունեցող պաշտոնյաներին մեկը մյուսին փոխարինելով, ոչինչ չի փոխվի․ Տոնոյան

Վարչապետի կադրային փոփոխություններն ընդամենը կոսմետիկ, հանրության աչքին թոզ փչելուն ուղղված և որևէ բան չնշանակող փոփոխություններ են,։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես լսեցի նաև ԱԳ նախարարի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտական դաշտում մենք պարտություն չենք կրել. կներեք, բայց տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ զրոյական կամ չնչին նշանակություն ունեցող պաշտոնյաներին մեկը մյուսին փոխարինելով, ոչինչ չի փոխվի:

«Հաշվի առնենք, թե ում են բերում հեռացված պաշտոնյաների փոխարեն: Մեկը անհասկանալի կենսագրություն ունեցող, վարկային կազմակերպություն ղեկավարվողին բերել նշանակել են աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար: Այս ամենն ինչ-որ անհասկանալի, հանրային տրամադրությունները շեղելու անհաջողության մատնված գործողություններ են, և միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: