Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է, հատկապես ՔՊ-ական պատգամավորների աշխատասենյակներն են նորոգվում։ Բանն այն է, որ պատգամավորներն ու նրանց օգնական-փորձագետներն իրենց աշխատասենյակները դարձրել են ծխարան, չնայած ՔՊ-ականներն իրենք են օրենք ընդունել փակ տարածքներում չծխելու մասին, սակայն իրենք են խախտում այդ օրենքը, ինչի պատճառով էլ գրեթե ամեն տարի վերանորոգում են սենյակները։
Թեպետ մոդա է, որ պատգամավորներն ուրիշների աշխատասենյակ տեղափոխվելուց նախ վերանորոգում են դրանք, անգամ եթե դրա կարիքը չկա, եւ նախկին տերը ծխող չի եղել։ Օրինակ, Վիլեն Գաբրիելյանը չծխող Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ տեղափոխվելուց առաջ որոշել է վերանորոգել այն»:
Ավելին՝ այստեղ:



