շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի տվյալներով՝ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելու փորձի ժամանակ երկու գերլցանավեր են պայթել ծովային ականների վրա, հաղորդում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ում նշել են, որ նավերը խախտել են սահմանված կանոնները և շարժվել չթույլատրված երթուղով։

Պայթյուններից հետո լցանավերի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, իսկ մեքենայական բաժանմունքները շարքից դուրս են եկել։ Երկու նավերն էլ կանգ են առել։

  • Կիսվել: