Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին WNP.pl պորտալին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշը։
Նա չի հստակեցրել այս հարցում կոնկրետ որոշումների ընդունման ժամկետները՝ նշելով եվրոպացի դաշնակիցների հետ նախնական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։



