չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Հուլիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Մնացականյանը երախտագիտություն է հայտնել դեսպան Նազարուկին ծավալած արգասաբեր գործունեության և հայ-բելառուսական հարաբերությունների խորացման գործում ունեցած ավանդի համար` մաղթելով նրան հաջողություններ հետագա աշխատանքի մեջ։

  • Կիսվել: