հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ

Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԳ նախարարությունից։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: 

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

  • Կիսվել: