ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 23-ին  տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը,  որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և  կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:

ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: