ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է. Զոհրաբ Մնացականյան. տեսանյութ

Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է. Զոհրաբ Մնացականյան. տեսանյութ

2019 թվականը հայկական արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար եղել է Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, մոտեցումների և սկզբունների հստակեցման, ավանդական դաշնակիցների և գործընկերների համագործակցության ամրապնդման, համագործակցության նոր ձևաչափերի և բովանդակության հաստատման տարի։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ տարին ամփոփոխ հոլովակում։

«2019-ին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է։ Եվ երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ամրապնդում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի շահերի և արժեքների ամրապնդումը»,- ընդգծել է նախարարը։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ Մարդու իրավունքի խորհրդի անդամ, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեր երկրի համար մնաց ամենակարևոր գերակայությունը։

«Արդյունքում հստակ ներկայացրել են կարգավորման գործում մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները՝ մեկ անգամ շեշտադրելով Արցախի ընտրված իշխանությունների կարևոր դերակատարումը առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման գործում»,-նշել է Մնացականյանը։

Ամփոփում 2019. Զոհրաբ Մնացականյան

ամփոփում2019 2019-ին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն...

  • Կիսվել: