Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան երրորդ հաղթանակը տարավ․ WTA-1000
Աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան դուրս եկավ Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի չորրորդ շրջան։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարթալի հետ և առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի և աշխարհի 54-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի դիմակայության հաղթողը։
Հիշեցնենք, որ Ալինա Չարաեւան նախորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։


