հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում. Նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում. Նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին:

Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնված 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: