երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Տիգրան Սարգսյանի ձեռքով կազմակերպվեց իմ գույքերը վերցնելու օպերացիան. ռուսաստանաբնակ գործարար

«Ժողովուրդ»․ Տիգրան Սարգսյանի ձեռքով կազմակերպվեց իմ գույքերը վերցնելու օպերացիան. ռուսաստանաբնակ գործարար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Մարկոսը, որը բազմիցս հայտարարել է, որ նախկին իշխանության օրոք իրեն կեղեքել են, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Նա ասել է, որ «Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան… Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն. դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն. դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին»:

Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործարարի հայտարարությունների մասով հարուցված է քրեական գործ եւ քննություն է ընթանում: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: