ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Առեւտրի շրջանառության ծավալները պակասել են 10.8 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետքերով

«Ժողովուրդ»․ Առեւտրի շրջանառության ծավալները պակասել են 10.8 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: ՎԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 13.3 տոկոսով: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով աճել է, իսկ շինարարության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 23.4 տոկոսով, բայց մայիսին, ապրիլի համեմատ, հակառակը՝ զգալի աճ է գրանցվել՝ 112.9 տոկոսով:

 

ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են պակասել 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Իհարկե, այսպիսի պատկերի պատճառը կրկին համավարակն է եւ դրա հետեւանքով մարտի 16-ին հայտարարված եւ մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը: Եվ չնայած շատ ոլորտներում սահմանափակումները հանվել են, սակայն դրանք արդեն վատ հետեւանք են ունեցել տնտեսության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: