երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է պատրաստվել․ Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է պատրաստվել․ Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

Խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ է նախաձեռնում: Այս մասին քիչ առաջ հայտնեց Էդմոն Մարուքյանը՝ նշելով հայտարարության տեքստի մասին:

Նա ասաց, որ քաղաքական, ռազմական, մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում:

Մարուքյանն ընդգծեց, որ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է պատրաստվել, որի մասին տեղյակ չեն պատգամավորները, կառավարության անդամների մեծ մասը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ստորագրելու է այդ թուղթը:

  • Կիսվել: