Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ–ը հայտնել էր, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։
Նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։