կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Ժառանգություն» կուսակցությունը հատուկ նիստ է հրավիրել, քննարկվել են ներհայաստանյան հրատապ հարցեր

«Ժառանգություն» կուսակցությունը հատուկ նիստ է հրավիրել, քննարկվել են ներհայաստանյան հրատապ հարցեր

«Ժառանգություն» կուսակցությունը ս․թ․ մարտի 10-ին  քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել:

Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած շուրջ յոթանասունհինգ պատվիրակներ: Օրակարգում ներհայաստանյան արդի իրավիճակի հրատապ հարցերն էին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային ռազմավարական զարգացումները:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ քաղխորհրդի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը քննարկեց եւ որոշեց կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը:

 

  • Կիսվել: