ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժամը 12-ին չորս ուղղությունով սկսելու ենք անհնազանդության երթեր և ակցիաներ. Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին

Ժամը 12-ին չորս ուղղությունով սկսելու ենք անհնազանդության երթեր և ակցիաներ. Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին

Նիկոլ Փաշինյանը կա՛մ անցնցում հրաժարական է տալիս, կամ ՛՛Դիմադրություն՛՛ շաժումը երկիրը կանգնեցնում է: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ակնհայտ փաստ է, Նիկոլը այլևս Հայաստանում իշխանություն չունի, մեր հետևողական քայլերի արդյունքում, մեր համախմբվածության, ճիշտ գործողությունների արդյունքում մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Ուրեմն, ի՞նչ պետք է անենք, բանաձևը շատ հստակ է․ պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք։ Իշխանությանը հեռացնելու մեկ ճանապարհ գոյություն ունի, որ գոծնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածներն այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։

Դրա համար ինչ պետք է անենք, պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները։ Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար։ Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում եմ՝ հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք՛՛։

Սաղաթելյանի խոսքով՝ վաղը հայտարարում են դասադուլ և գործադուլ. յուրաքանչյուր ցուցարար վաղը իր հետ պետք է փողոց է դուրս բերի ևս մեկ քաղաքցու։ ՛՛Եթե մենք այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական, կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանություններին՛՛,ասաց նա:

Ներկայացնելով վաղվա անելիքները՝ Սաղաթելյանն ասաց, որ ժամը 12-ին չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ ՛՛Մեգամոլ՛՛ առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, իսկ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք:

  • Կիսվել: