ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված համաներման մասին նախագծին․ Վարդևանյան

Ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված համաներման մասին նախագծին․ Վարդևանյան

Ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված և այդպես էլ ընթացք չստացած համաներման մասին նախագծին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Կարծում եմ, որ ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված և այդպես էլ ընթացք չստացած համաներման մասին նախագծին: Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ իշխանությունը նշված փաստաթղթին ընթացք տա»,-ասաց Վարդևանյանը:

Ըստ նրա դա տրամաբանություն ունի, հատկապես, երբ  ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված անձինք կան: «Այս իրավիճակի լավագույն լուծումը հենց կարող է լինել տրամաբանական համաներման մասին օրենքը»,-ասաց Վարդևանյանը:

Ըստ նրա՝ այդ համաներման նախագիծը կարող է ներառել ընդհուպ նաև ծանր հանցագործությունները: Այդ դեպքում Վարդևանյանը խոստացավ կողմ քվեարկել:

«Հայաստան» խմբակցությունը շրջանառության է մեջ դրել նաև ճանապարհային տուգանային միավորների ներդրմանը՝ բալային համակարգին առնչվող նախագիծ: «Նախագծով առաջարկում ենք, որ այդ բալային համակարգ վերացվի, քանի որ այդ բալային համակարգը, ըստ վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել է: Սա ուղղակի աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը:

Խմբակցությունը ոստիկանությունից հետաքրքրվել է նաև ՃՏՊ-ների վիճակագրությամբ, թե հատկապես մահվան ելքով վթարները պակասե՞լ են բալային համակարգի ներդրմամբ. Պարզվել է, որ ոչ:

Սակայն, ըստ պատգամավորի, իշխանությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, սակայն «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ այն կներառվի օրակարգում ու քննարկման առարկա կդառնա:

  • Կիսվել: