ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնում է, որ ահազանգեր ունեն, թե «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում։

«Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում , որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով: Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան:

Հ.Գ. Գնում ենք դատական նիստի..Պրոֆեսորը պետք է ազատ արձակվի»,- գրել է Վարդևանյանը։

  • Կիսվել: