շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Ժամանակ»․ Նոր տուգանք՝ դեղատների կողմից կանաչ լույսով խաչերի տեղադրման համար

«Ժամանակ»․ Նոր տուգանք՝ դեղատների կողմից կանաչ լույսով խաչերի տեղադրման համար

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ տեղադրել են կանաչ լույսով խաչեր:

Գաղտնիք չէ, որ գիշերային ժամերին շատ վարորդներ այդ կանաչ խաչը ընկալում են որպես լուսացույցի կանաչ նշան, և հատելով խաչմերուկը՝ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, տուգանվում են 20 հազար դրամով: Այս փոփոխությունը կօգնի խուսափել նման շփոթությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: