ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժամանակ». Միհրան Պողոսյանը հիմա էլ ԱՄՆ է փախել

«Ժամանակ». Միհրան Պողոսյանը հիմա էլ ԱՄՆ է փախել

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: