կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Ժամանակ»․ Իշխանությունը  նպատակ ունի վերահսկելի դարձնել ՀԿ-ների ֆինանսավորումը

«Ժամանակ»․ Իշխանությունը նպատակ ունի վերահսկելի դարձնել ՀԿ-ների ֆինանսավորումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են էապես խստացնել հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը: Խոսքը վերաբերում է հատկապես ՀԿ-ների ֆինանսավորմանը և կատարվող ծախսերի թափանցիկության ապահովմանը:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը կոչված է այդ թափանցիկության ապահովմանը: Իշխանությունը այս փոփոխությամբ նպատակ ունի վերահսկելի դարձնել ՀԿ-ների ֆինանսավորումը՝ թերևս մտավախություն ունենալով, որ ներքաղաքական պայքարում ավելի մեծ դերակատարում կարող են ստանձնել ՀԿ-ները, քան կուսակցությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: