շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժամանակ». Հետհեղափոխական Հայաստանում կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի

«Ժամանակ». Հետհեղափոխական Հայաստանում կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ մաքսանենգությանը դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել Արթուր Ավալյանը:

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի  մաքսանենգությանը դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ:

Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի:

Եվ այս գործելակերպը ՊԵԿ-ում արդեն օրինաչափություն է դարձել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: