չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ժամանակ».  ԲՀԿ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

«Ժամանակ». ԲՀԿ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածում, որը վերաբերում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելուն: 

ԲՀԿ-ի առաջարկի էությունն այն է, որ ԱԴ իրավական ռեժիմի որոշ նորմեր խախտելու դեպքում քաղաքացիները առաջին անգամ նախազգուշացվեն և կրկնվելու դեպքում միայն տուգանվեն: Խոսքը վերաբերում է, օրինակ, արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելուն կամ պարետային ժամի սահմանած կարգը խախտելուն»:

  • Կիսվել: